Ստատուսներ
 Օրագիր
Главная » 2011 » Հոկտեմբեր » 25 » 10 օգտակար հավելումներ Firefox-ի համար և փոքրիկ նվեր
23:16
10 օգտակար հավելումներ Firefox-ի համար և փոքրիկ նվեր

 

Բարև ձեզ , հավանաբար դուք ծանոթ եք Mozilla Firefox բրաուզերին , բացի դրանից երեվի գիտեք որ այն ունի հազարավոր հավելումներ : Հիմա դուք կծանոթանաք հրաշեկ աղվեսի հավելումներից լավագույններին

Video DownloadHelper -Հավելումը թույլ է տալիս բեռնել համարյա այն ա, ինչ կարելի է լսել կամ դիտել օնլայն ռեժիմով : Հավելման շնորհիվ Youtube-ից վիդեոներ բեռնելը շատ հեշտ կլինի :

Adblock Plus – Սա լավագույն ծրագիրն է , որն արգելափակում է կայքերում ցուցադրվող գովազդը : Տեղադրումից հետո կարող եք ընտրել հատուկ մշակված տասնյակ ֆիլտրներից մեկը , և մեկընդմիշտ մոռանաք "վեբ-գովազդ”-ի մասին : Ունեք հնարավորություն ինքներդ ավելացնել սահմանափակումներ , կամ թւյլատրել գովազդի ցուցադրումը :

Fast Dial – Այս հավելման շնորհիվ ձեր կողմից հաճախակի բացվող կայքերը (էջերը) մուտք գործելը ավելի հարմար կդառնա : Ամեն անգամ նոր բացված պիտակներում կցուցադրվեն ձեր կողմից սահմանված կայքերի նկարները ( նկարների վերեվում էլ վերնագրերը ) , որոնց վրա սեղմելիս կբացվեն համապատասխան էջերը : Նաև կա մեկ այլ դրա նման հավելում Speed Dial :

ReminderFox – Ընդունում է կարևոր հիշեցումներ և ըստ նշված ամսաթվի հիշեցնում է դրանց մասին : ReminderFox-ը կօգնի ձեզ բաց չթողնել կարեվոր գործերն ու միջոցառումները :

All-in-One Sidebar – Բեռնումների , հավելումների , պատմության և էջանիշների բաժինները միավորում է մեկ կողային վահանակում :

Extended Statusbar – Իրավիճակի տողում հայտնվում են ինդիկատորներ , որոնք ցույց են տալիս բեռնված էջի ծավալը և բեռնման արագությունն ու ժամանակը , նաև բեռնված նկարների քանակը , ինչպես Opera բրաուզերում :

Download Statusbar – Փոխարինում է բեռնումների ստանդարտ մենեջերին , չափսերով փոքր է և հարմարավետ , բեռնման դեպքում երևում է իրավիճակի տողի վերևում , իսկ այն ժամանակ , երբ որ գործ չի անում անտեսանելի է :

Stylish – Վեբ-էջերի ոճերի մենեջեր : Թույլ է տալիս սեփական CSS-ոճերի նշանակման շնորհիվ ձևափոխել կայքերի արտաքին տեսքը : Օրինակ odnoklassniki.ru -ի ֆոնը կարելի է կապույտ ներկել : Հավելումը նաև հնարավորություն է տալիս օգտվել հանրաճանաչ կայքերի համար հատուկ պատրաստված ոճերից :

Fox Splitter – Հնարավորություն է տալիս բրաուզերի պատուհանում ստեղծել տարբեր տիրույթներ , յուրաքանչյուր տիրույթում կարող է ցուցադրվել առանձին վեբ-էջ : Հավելումը կօգնի հատկապես այն մարդկանց , ովքեր օգտագործում են լայնէկրան մոնիթորներ , կամ գործի բնույթով միաժամանակ պետք է աշխատեն մի քանի վեբ-էջերի հետ :

QuickDrag – Ավելացնում է մկնիկով քաշելու գործողության հնարավորությունները : Հղում-տեքստը մկնիկով քաշելուց , բացվում է էջը (նոր պիտակում) , ընտրված տեքստը քաշելուց կատարվում  է դրա որոնում (լռությամբ սահմանված որոնողական համակարգով) , իսկ նկարը մկնիկով քաշելուց կատարվում է նկարի պահպանում համակարգչի մեջ :

Իսկ Վերջում փոքրիկ նվեր հայերեն լեզվով Firefox-ը :
Հուսով եմ , որ ներկայացրածս հավելումները օգտակար կլինեն ձեզ համար և Firefox-ից օգտվելն ավելի հաճելի կդառնա :

Просмотров: 746 | Добавил: NAREK | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ուրբաթ, 26/Ապր/2024, 10:55
Приветствую Вас Гость
Главная | Регистрация | Вход
Status1 Chat
Օրացույց

More horoscope widgets at Widgia.com
Մուտք
Ձյունատեղում
Հարցում
Ձեզ դուր գալիս է սայտը
Всего ответов: 4890
Կարդացեք նաև'
Փոքր Զրուցարան
200
Կարդացեք նաև'
Արխիվ գրառումները
Կայքի ընկերներ
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Վիճակագրություն

    Օնլայն: 1
    Հյուրեր: 1
    Անդամներ: 0

    © Copyright 2024 Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են։