Վիդոզանգեր սոցցանցերում և ծրագրերի միջոցով - 8 Октября 2011 - Օրագիր - Հայկական և Ռուսական Ստատուսներ,Սիրային Բանաստեղծություն
Ստատուսներ
 Օրագիր
Главная » 2011 » Հոկտեմբեր » 8 » Վիդոզանգեր սոցցանցերում և ծրագրերի միջոցով
20:07
Վիդոզանգեր սոցցանցերում և ծրագրերի միջոցով

Այսoր մենք զինված ենք համակարգիչներով, նոթբուքներով ու պլանշետներով: Ու մեզնից շատերը սիրում են խոսել ինտերնետով, խոսելը քիչ է նաև տեսնել իրար: Եթե Դուք նույնպես պատկանում եք այս մարդկանց շաքրին, ապա միասին կվերհիշենք, գուցե կծանոթանանք այն ծրագրերին ու կայքերին, որոնք մեզ տալիս են այդ հնարավորւթյունները:

Նախ և առաջ եկեք ծանոթանանք բոլոր այն սոցիալական կայքերին, որտեղ կա այս հնարավորությունը: Առաջին հերթին, այս հնարավորությունը կա FACEBOOK-ում: Եթե մինչև հիմա Դուք դեռ չեք օգտվել այս ծառայությունից, ապա առաջարկում եմ սեղմել https://www.facebook.com/VideoCalling.info: Ակտիվացնելուց հետո որևի ընկերոջ չատի պատուհանի մեջ`վերևի մասում կնկատեք  այս նշանը, որին սեղմելուց հետո կարող եք տեսազանգով զրուցել Ձեր ընկերների հետ:  Տեսազանգի հնարավությունը կարող է ոչ միանգամից ակտիվանալ, ուստի եղեք համբերատար: Նշենք նաև, որ Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս խոսել և տեսնել միանգամից մի քանի ընկերների, ընդհուպ մինչև 20: Եթե ցանկանում եք օգտվել այդ հնարավորությունից, ապա ակտիվացրեք` https://apps.facebook.com/socialhangouts/ այս հղման միջոցով:

Իսկ այժմ եկեք անցնենք GOOGLE + սոցիալական ցանցին, որը նունպես տալիս է հնարավորություն տեսազանգով կապ հաստատել Ձեր այն ընկերների հետ, ովքեր նույնպես գրանցված են այս սոցիալական ցանցում:Նախ և առապ պետք  է ակտիվացնել տեսազանգ ծառայությունը, դա կարող եք անել http://www.google.com/chat/video միջոցով: Այնուհետև նորից չատի միջոցով կարող եք զանգել և խոսել Ձեր գուգլյան ընկերների հետ:

Եվ վիդեոզանգի հնարավորություն տվող սոցիալական վերջին հայտնի կայքը www.odnoklassniki.ru է: Այստեղ վիդեոզանգ կատարելը բավականին հեշտ է: Պարզապես պետք մտնել Ձեր այն ընկերոջ էջը, ում հետ ցանկանում եք կապ հաստատել: Նրա նկարի ներքևի մասում Դուք կտեսնեք ПОЗВОНИТЬ տողը, որը սեղմելուց հետո այն ավտոմատ կապ կհաստատի նրա հետ: Վիդեզանգի ռեժիմում կարելի է շարունակել օգտվել կայքի այլ բաժիններից,  օրինակ չատից:

Իսկ այժմ անցնենք այն ծրագրերին, որոնք հնարավորություն են տալիս տեսազանգով խոսել: Առաջնատարը այստեղ, իհարկե, Skype-ն է, որի նոր տարբերակները կամ հենց ծրագիրը, եթե չունեք, կարող եք ներբեռնել www.skype.com կայքից: Այստեղ կա մեկ մինուս` մի քանի ընկերոջ հետ տեսազանգը վճարովի է, սակայն կարող եք անվճար պարզապես մի քանի հոգով խոսել:

Հաջորդ ծրագիրը, որով ես օգտվում եմ տեսազանգերի համար Mail Агент ծրագիրն է, որը կարող եք ներբեռնել http://agent.mail.ru/ru/#1 կայքից, և տեղադրելուց հետո կապ հաստատել Ձեր այն ընկերների հետ, ովքեր ունեն փստարկղեր mail.ru կայքում:

Ցանկը այսքանով չի ավարտվում, նման հնարավորություններ ունեն Yahoo msn և Msn ծրագրերը, որոնցից կարող եք օգտվել այն դեպքում, երբ Դուք և Ձեր զրուցակիցը ունեք  համապատասանաբար Yahoo.com և hotmail.com փոստարկղեր:

Ինչպես նկատեցիք, ցանկը բազմազան է, և կարող եք ընտրել այն, ինչ ուզում եք: Վայելեք Ձեր ընկերներին տեսնելու և լսելու հնարավորությունները Ձեր տեխնիկայի էկրաններին:

Просмотров: 198 | Добавил: NAREK | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Շաբաթ, 03/Դեկ/2016, 17:40
Приветствую Вас Гость
Главная | Регистрация | Вход
Status1 Chat
Օրացույց

More horoscope widgets at Widgia.com
Մուտք
Ձյունատեղում
Հարցում
Ձեզ դուր գալիս է սայտը
Всего ответов: 4883
Կարդացեք նաև'
Փոքր Զրուցարան
200
Կարդացեք նաև'
Արխիվ գրառումները
Կայքի ընկերներ
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Վիճակագրություն

    Օնլայն: 1
    Հյուրեր: 1
    Անդամներ: 0

    © Copyright 2016 Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են։