Главная » 2011 » Հոկտեմբեր » 8 » ԱՄՆ-ն եւ Իսրայելը կապված են Stuxnet վիրուսի ծագման հետ
20:09
ԱՄՆ-ն եւ Իսրայելը կապված են Stuxnet վիրուսի ծագման հետ
Հանրահայտ Նյու-Յորք Թայմս թերթի լրագրողները չվախեցան եւ կարդացողների լայն շրջանակին ներկայացրեցին իրենց սեփական հետաքննության արդյունքները, որը կապված է Stuxnet համակարգչային վիրուսի ծագման հետ: Այդ քայլին նրանք դիմել են հանրահայտ Կասպերսկու Լաբորատորյաի առաջատար մասնագետների կարծիքից հետո: Կասպերսկու Լաբորատորյաի մասնագետների կարծիքով այս վիրուսը իրենից ներկայացնում է կիբերզենքի նախատիպ, որը իր ետեւից կբերի մրցակցության նոր տեսակ, մասնավորապես կապված կիբերզենքերի մշակման հետ: Մասնագետները ակնարկել են, որ այսպիսի վիրուս ստեղծելու համար օգտագործվում են այնպիսի տեխնոլոգիաներ որոնք հասանելի են աշխարհի միքանի ամենազարգացած երկրերներին մասնավորապես ԱՄՆ-ին եւ Իսրայելին, որոնք հետաքրքրված են Իրանում միջուկային զենքի ստեղծման հակազդեցությամբ: Եվ վիրուսն իրեն արդարացրեց, նա կարողացավ շարքից հանել Իրանական ցենտրիֆուգի հինգերորդ հատվածը: Այդ բանին հասնելու համար նրան օգնեցին իր երկու հիմնական տարրերը: Վիրուսի առաջին տարրը շարքից հանում է ցենտրիֆուգը իսկ երկրորդ տարրը պատճենահանում է տեսաձայնագրիչների արդեն նկարած պատկերները եւ դրանք անընդհատ պտտեցնում է որպեսզի անվտանգության ծառայությունը ոչինչ չնկատի: Այսպիսի մանրակրկիտ աշխատանքը պահանջում է ծրագրի բավականին լուրջ թեստավորում, եւ հենց այս պատճառով լրագրողներն իրենց որոնումները ուղղում են դեպի Իսրայելական համալիր Դիմոնում, որտեղ իրականացվում է Մոտակա Արեւելքում ռազմական միակ միջուկային ծրագիրը: Վիրուսին որոշ չափով օգնել է նաեւ ցենտրիֆուգների կառավարման համակարգը, որը հանդիսանում է հայտնի արդյունաբերական հսկա Siemens-ի արտադրանքը: Այնպես որ գերտերությունների հակազդեցությունը շարունակում է մնալ իր տեղում միայն մի տարբերությամբ, որ հիմա արդեն Իրանի միջուկային պոտենցիալը թուլացել է եւ պահանջում է ժամանակ որպեսզի նորից վերականգնվի եւ մշակի նոր տեխնոլոգիաներ: