Այսoր մենք զինված ենք համակարգիչներով, նոթբուքներով ու պլանշետներով: Ու մեզնից շատերը սիրում են խոսել ինտերնետով, խոսելը քիչ է նաև տեսնել իրար: Եթե Դուք նույնպես պատկանում եք այս մարդկանց շաքրին, ապա միասին կվերհիշենք, գուցե կծանոթանանք այն ծրագրերին ու կայքերին, որոնք մեզ տալիս են այդ հնարավորւթյունները:
Նախ և առաջ եկեք ծանոթանանք բոլոր այն սոցիալական կայքերին, որտեղ կա այս հնարավորությունը: Առաջին հերթին, այս հնարավորությունը կա FACEBOOK-ում: Եթե մինչև հիմա Դուք դեռ չեք օգտվել այս ծառայությունից, ապա առաջարկում եմ սեղմել https://www.facebook.com/VideoCalling.info: Ակտիվացնելուց հետո որևի ընկերոջ չատի պատուհանի մեջ`վերևի մասում կնկատեք այս նշանը, որին սեղմելուց հետո կարող եք տեսազանգով զրուցել Ձեր ընկերների հետ: Տեսազանգի հնարավությունը կարող է ոչ միանգամից ակտիվանալ, ուստի եղեք համբերատար: Նշենք նաև, որ Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս խոսել և տեսնել միանգամից մի քանի ընկերների, ընդհուպ մինչև 20: Եթե ցանկանում եք օգտվել այդ հնարավորությունից, ապա ակտիվացրեք` https://apps.facebook.com/socialhangouts/ այս հղման միջոցով:
Իսկ այժմ եկեք անցնենք GOOGLE + սոցիալական ցանցին, որը նունպես տալիս է հնարավորություն տեսազանգով կապ հաստատել Ձեր այն ընկերների հետ, ովքեր նույնպես գրանցված են այս սոցիալական ցանցում:Նախ և առապ պետք է ակտիվացնել տեսազանգ ծառայությունը, դա կարող եք անել http://www.google.com/chat/video միջոցով: Այնուհետև նորից չատի միջոցով կարող եք զանգել և խոսել Ձեր գուգլյան ընկերների հետ:
Եվ վիդեոզանգի հնարավորություն տվող սոցիալական վերջին հայտնի կայքը www.odnoklassniki.ru է: Այստեղ վիդեոզանգ կատարելը բավականին հեշտ է: Պարզապես պետք մտնել Ձեր այն ընկերոջ էջը, ում հետ ցանկանում եք կապ հաստատել: Նրա նկարի ներքևի մասում Դուք կտեսնեք ПОЗВОНИТЬ տողը, որը սեղմելուց հետո այն ավտոմատ կապ կհաստատի նրա հետ: Վիդեզանգի ռեժիմում կարելի է շարունակել օգտվել կայքի այլ բաժիններից, օրինակ չատից:
Իսկ այժմ անցնենք այն ծրագրերին, որոնք հնարավորություն են տալիս տեսազանգով խոսել: Առաջնատարը այստեղ, իհարկե, Skype-ն է, որի նոր տարբերակները կամ հենց ծրագիրը, եթե չունեք, կարող եք ներբեռնել www.skype.com կայքից: Այստեղ կա մեկ մինուս` մի քանի ընկերոջ հետ տեսազանգը վճարովի է, սակայն կարող եք անվճար պարզապես մի քանի հոգով խոսել:
Հաջորդ ծրագիրը, որով ես օգտվում եմ տեսազանգերի համար Mail Агент ծրագիրն է, որը կարող եք ներբեռնել http://agent.mail.ru/ru/#1 կայքից, և տեղադրելուց հետո կապ հաստատել Ձեր այն ընկերների հետ, ովքեր ունեն փստարկղեր mail.ru կայքում:
Ցանկը այսքանով չի ավարտվում, նման հնարավորություններ ունեն Yahoo msn և Msn ծրագրերը, որոնցից կարող եք օգտվել այն դեպքում, երբ Դուք և Ձեր զրուցակիցը ունեք համապատասանաբար Yahoo.com և hotmail.com փոստարկղեր:
Ինչպես նկատեցիք, ցանկը բազմազան է, և կարող եք ընտրել այն, ինչ ուզում եք: Վայելեք Ձեր ընկերներին տեսնելու և լսելու հնարավորությունները Ձեր տեխնիկայի էկրաններին: